.

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԻ ՓՈՔՐ  <<Լ.Ա.Ն.Ա. ԷԴԵՆԻ>> ՄԱՍԻՆ

 

<<Լ.Ա.Ն.Ա. Էդենը>> երիտասարդ, ժամանակակից ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է փայտի վերամշակմանն ու դռների արտադրությանը:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդենը>> շուկայում վերջերս է հայտնվել, բայց բոլոր հնարավորություններն ունի դռների արտադրության ոլորտում լուրջ մրցակից համարվելու համար:

Մինչ <<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> ի հայտ գալը շուկայում գործում էին միայն եզակի արտադրամասեր: Իսկ <<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> գալուստով Հայաստանում սկսեց գործել լուրջ ձեռնարկություն` հագեցած հզոր արտադրական կարողություններով:

Բարձրորակ արտադրանք ապահովելու համար ընկերությունը ներգրավել է հանրապետության լավագույն մասնագետներին, ձեռք է բերել ժամանակակից սարքավորումներ, որոնք ի սկզբանե գնվում են առաջատար արտադրողների ինտեգրված համալիրներից:

Իր հիմնադրման պահից սկսած <<Լ.Ա.Ն.Ա. Էդենը>> կատարել է խոշոր ներդրումներ ոճ միայն սեփական բիզնեսում, այլև երկրի տնտեսության մեջ:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդեն>> ՓԲԸ  իր գործարանում ապահովել է ավելի քան 150 աշխատատեղ և ապագայում էլ մտադիր է տարեց տարի ավելացնել թափուր աշխատատեղերի քանակը:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> կադրային քաղաքականությունն ուղղված է լեզվի իմացությամբ, փայտի մշակման ու դռների արտադրության նորագույն տեխնիկայից օգտվելու կարողությամբ, բարձր մասնագիտական հմտություններով անձանց ներգրավմանը:

Նորագույն սարքավորումներն ու բարձրակարգ մասնագետները <<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> հաջողության հիմնական գրավականն են, և հենց նրանք են թելադրում ձեռնարկության կարգախոսը. <<Անսահմանափակ հնարավորություններ սահմանափակ ժամանակահատվածում>>:

ՄԵՐ ՄԱՍԻՆ