.

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

<<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> արտադրական կարողությունները թույլ են տալիս իրագործել ցանակացած բարդության նախագիծ: Գործարանի տարածքում գործում են 3 հիմնական արտադրամասեր, ինչպես նաև փայտի չորանոց` հագեցած ավտոմատ կառավարվող ստացիոնար սարքավորումով:

Կահույքի ֆաբրիկան ամբողջովին զինված է նորագույն հոսքագծային տեխնիկայով, ինչը թույլ է տալիս մարդկային գործոնը նվազագույնին հասցնել:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդենի>> մասնագետները ամեն րոպե իրականացնում են հսկողություն արտադրության բոլոր էտապների վրա` սկսած հումքի նախապատրաստումից մինչև պատրաստի արտադրանքի վաճառքը, դրանով իսկ ապահովելով իր ապրանքի որակի երաշխիքը:

Ընկերության վարպետները տիրապետում են փայտամշակման եզակի գաղտնիքների, այդ պատճառով էլ այստեղ բացառվում է կահույքի անորակ արտադրությունը: Պատվերից կախված <<Լ.Ա.Ն.Ա. Էդեն>> ընկերությունն առաջարկում է կահույք փայտի բոլոր տեսակներից` հաճարենի, կաղնի, բալ, ինչպես նաև լամինատ, մանրադիսպերս ֆրակցիաներ` ՄԴՖ, և այլն:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդեն>> ընկերությունը թողարկում է բարձրորակ կահույք և պատրաստ է մրցակցել իտալական արտադրողների հետ: Սա կահույք է, որը երկար կծառայի:

<<Լ.Ա.Ն.Ա. Էդեն>> կահույքը` դա բարձր որակ է  և մրցունակ գներ:

Արտադրամաս 1

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ

Նախապես պատրաստված փայտակտորները տեղավորվում են չորանոցի խցի մեջ և համակարգչային մասնագիտացված համակարգի հսկողության տակ իրականացվում է 7-10 ժամ չորացման պրոցես` մինչև 6-8 տոկոս խոնավության հասնելը: Չորանոցի խցից տախտակն ուղղարկվում է ֆրեզերային հաստոցներ, ուր տեղի է ունենում անհրաժեշտ չափերով տախտակների ստացում:

Արտադրամաս 2

ՀԱՎԱՔՄԱՆ

Նախապես մշակված նմուշները արտադրամասից դուրս գալու պահին ունենում են անհրաժեշտ հաստություն և անցնում են մշակման թվային ծրագրով ղեկավարմամբ ֆրեզերային հաստոց` անհրաժեշտ ձևավորում ստանալու համար: Համաձայն հաստոցում ամրագրված համակարգչային ծրագրի, այն հաստոցին տալիս է ցանկացած երկրաչափական տեսք և փորագրություն:

Արտադրամաս 3

ԼԱՔԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՆԵՐԿՄԱՆ

Սովորական աթոռը, սեղանը կամ դուռը, հասնելով լաքապատման և ներկման արտադրամաս, ստանում է հարուստ, գեղեցիկ և ներկայանալի տեսք: <<Լ.Ա.Ն.Ա. Էդեն>> ընկերությունը կահույքը պատելու համար օգտագործում է ամենաբարձրորակ լաքերն ու ներկերը:

Մասնագետների որակավորումը թույլ է տալիս իրականացնել պատրաստված կահույքի երանգավորում և լաքապատում` բարձրորակ երկբաղադրիչ պոլիուրիթանային լաքերով` ամենախստապահանջ հաճախորդների պահանջներին համապատասխան:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ